Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսի ծառայություններով և ցանկանում է հաջորդ ամառ հրավիրել նրան, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Տեղափոխությունը կարող է կայանալ ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ այդ ժամանակ գերմանացու պայմանագրի ժամկետը լրացած կլինի մադրիդյան ակումբի հետ:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է տարեկան 15 միլիոն եվրո վճարել Կրոսին: Նրա տրանսֆերը ցանկանում է իրագործել Պեպ Գվարդիոլան, որի ղեկավարությամբ կիսապաշտպանն արդեն խաղացել է (2013/14 մրցաշրջան, «Բավարիա»):
Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականի հուլիսից: Այս մրցաշրջանում նա 11 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: