Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը կարող է գլխավորել «Վիլյառեալը», հաղորդում են Մարիո Կորտեգանան ու Խոսե Ֆելիքս Դիասը:
Նրա թեկնածությունն ակումբի ղեկավարությունը դիտարկում է՝ Կիկե Սետյենին փոխարինելու համար:
«Ռեալն» ու Ռաուլը քննարկում են այս հնարավորությունը: Ռաուլն ուրախ է «Կաստիլյայում» աշխատելու համար, բայց մյուս կողմից Լա լիգայի ակումբ գլխավորելու հնարավորությունը գայթակղիչ է:
Fenomeno, Realmadrid.am