Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ից դուրս ելույթ ունեցող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ:
35-ամյա Կարիմը քվեարկության արդյունքում առաջ է անցել Կամավինգայից («Ռեալ Մադրիդ»), Տեո Էրնանդեսից («Միլան»), Մենյանից («Միլան») և Կոլո Մուանիյից («Այնտրախտ»):
Հիշեցնենք, որ վերջին 5 տարում Բենզեման չորս անգամ հաղթել է այս մրցանակը (2019, 2021, 2022, 2023): 2020 թվականին քվեարկություն չի անցկացվել: