Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ «Ռեալի» դարպասապահի մասին
«2018 թվականից Կուրտուան ավելի լավն է դարձել: Նա առաջինն դարպասապահն է, ըստ իս, որը կարևոր դեր է խաղացել Չեմպիոնների լիգան նվաճելու հարցում:
Ֆուտբոլում մենք տարբեր կերպ ենք գնահատում խաղադաշտի ֆուտբոլիստներին և դարպասապահներին, բայց կարծում եմ, որ Կուրտուան արժանի է «Ոսկե գնդակին»: Նման բան չի եղել անցյալ դարի 70-ականներից ի վեր, բայց ես կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում նրա ցուցադրած արդյունքները նրան դարձնում են յուրահատուկ խաղացող:
2018 թվականին, դառնալով աշխարհի առաջնության լավագույն դարպասապահը, նա դժվար ժամանակներ ապրեց «Ռեալում», սակայն չհանձնվեց ու շատ աշխատեց: Մենք շատ ենք հպարտանում նրանով Բելգիայում»,- ասել է Մարտինեսը: