Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է «Ռեալում» իր լավագույն հիշողությունների մասին:
«Ռեալում» լավագույն հիշողությու՞նը, կարող է տարօրինակ թվալ, բայց նախընտրում եմ այն օրը, երբ հեռացա ակումբից, քանի որ խոսեցի Ֆլորենտինոյի հետ և նա ինձ ասաց, որ կարծում է՝ մեծ պրոֆեսիոնալ եմ, որն արել է ամեն հնարավորը՝ «Ռեալում» հաջողության հասնելու համար, բայց վնասվածքներն ու քիչ խաղաժամանակը թույլ չեն տվել անել դա:
Մեծ հաճույք էր, քանի որ հասկացա՝ ակումբի դռները բաց են: Ահա թե ինչու, ես երբեք վատը չեմ խոսել «Ռեալի» կամ Ժոզե Մոուրինյոյի մասին»,- ասել է Կական:
Կական «Ռեալում» խաղացել է 2009-ից 2013 թվականներին: