Լուկա Մոդրիչը ճանաչվել է այս մրցաշրջանի լավագույն խորվաթ ֆուտբոլիստ։
«Ռեալի» կիսապաշտպանը ստացել է Trofej Nogometaš մրցանակը, որը շնորհվում է Խորվաթիայի առաջնության ֆուտբոլիստների ու մարզիչների քվեարկության արդյունքում։ Մոդրիչը 10-րդ անգամ անընդմեջ արժանանում է այս մրցանակին։
Մրցանակը շնորհավում է 2013 թվականից, և այդ տարվանից սկսած միայն Լուկային է շնորհվել։ Մրցանակին հավակնում էին նաև Իվան Պերիշիչն ու Մարկո Լիվայան։
Խորվաթիայում կա երկրի լավագույն ֆուտբոլիստի ավելի հայտնի մրցանակ, որը կազմակերպվում է Խորվաթիայի ֆուտբոլային միության կողմից։
Այս մրցանակները Մոդրիչը հաղթել է 2007, 2008, 2011, 2014, 2016, 2017, 2018, 2019, 2020 և 2021 թվականներին։ Այս տարվա մրցանակաբաշխությունը դեռ չի կայացել, սակայն Մոդրիչը, մրցակիցներ, որպես այդպիսին, չունի։
Անցյալ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգան ու Իսպանիայի սուպերգավաթը։