Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ վեճի պատճառների մասին՝ Իսպանիայի սուպերգավաթային խաղում (3-2):
«Ես զայրացած էի Պիկեի վրա։ Նրան ասացի գնդակը դուրս հանի դաշտի սահմաններից, երբ Վինիսիուսը վնասվածք էր ստացել, ինչպես մենք արեցին առաջին խաղակեսում։
Նա ինձ ասաց, որ նրանք երբեք այդպես չեն վարվում, ինչին ի պատասխան ես ասացի, որ չգիտեի այդ մասին»,- ասել է Անչելոտին։