«Ռեալն» առավոտյան մարզում է անցկացրել Վալդեբեբասում՝ Էդեն Ազարի ու ընդհանուր խմբի մասնակցությամբ։
Բելգիացին ստիպած է եղել վաղ լքել Բելգիայի հավաքականի ճամբարն ու վերադառնալ ակումբ այն բանից հետո, երբ վնասվածք ստացավ, սակայն, ամենայն հավանակությամբ, նա պատրաստ կլինի «Բարսելոնայի» դեմ խաղին։
Կա նաև վատ նորություն. Կարիմ Բենզեման թեթև վնասվածք է ստացել ու թիմից առանձին մարզվել է մարզասրահում ու խաղադաշտ դուրս չի եկել՝ ինչպես Սեբալյոսն ու Բեյլը։
Ավելի ուշ, մարզումից հետո բազայից հեռանալիս, Կարիմը հանգստացրել է երկրպագուներին՝ ասելով, որ կկարողանա խաղալ կիրակի օրը։
Դանի Կարվախալը մարզման մի մասն անցկացրել է խմբի հետ, իսկ Իսկոն ու Լուկա Յովիչը առանձին մարզվել են մարզադաշտում։
Թիմը գնդակի վերահսկման վարժություններ ու պրեսինգ է կատարել, ինչպես նաև իրականացրել որոշ տակտիկական վարժություններ։