«Լիվերպուլի» մարզական տնօրեն Մայքլ Էդվարդսը կարող է մրցաշրջանի ավարտից հետո լքել ակումբը։
Daily Mail-ի հաղորդմամբ՝ մասնագետին ուրախությամբ կընդունեն «Ռեալում»։ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է թույլատրել դիտարկել նրա թեկնածությունը։
Նախագահը հույս ունի մասնագետից օգնություն ստանալ ԱՊԼ-ի ակումբներից նոր ֆուտբոլիստներ հրավիրելու և Կառլո Անչելոտիի հավանական փոխարինողի հարցում։
Մայքլ Էդվարդսը «Լիվերպուլում» աշխատում է 2011 թվականից, իսկ նախքան այդ՝ աշխատել է «Տոտենհեմում»։
Նա կարևոր դեր է խաղացել Մոհամեդ Սալահի ու Վիրջիլ վան Դեյքի հետ պայմանագրեր կնքելու հարցում։