• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Տորգան Ազարը խոսել է եղբոր՝ Իսպանիայում ունեցած խնդիրների մասին

Լուրեր

Տորգան Ազարը խոսել է եղբոր՝ Իսպանիայում ունեցած խնդիրների մասին
09.06.2021
3211 0
«Դորտմունդի» կիսապաշտպան Տորգան Ազարը խոսել է եղբոր՝ Էդեն Ազարի՝ «Ռեալում» ունեցած խնդիրների մասին։

«Իսպանական մամուլի հետ հեշտ չէ, մենք դրանում կարող ենք համոզվել այլ ֆուտբոլիստների օրինակով։ Մյուս կողմից, հասկանալի է քննադատությունների պատճառը։

Էդենը չի կարողացել իրեն լավ դրսևորել վերջին երկու տարիների ընթացքում։ Կարծում եմ՝ իսպանական մամուլը գիտի այդ մասին ու գիտի նրա ուժի մասին։ Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում իրավիճակը կբարելավվի»,- Տորգան Ազարի խոսքերն է հաղորդում Marca-ն։