Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Յուվենտուսը»։
Ինչպես հաղորդվում է, դարպասապահի ծառայություններով «Ռեալն» է հետաքրքրված։ Մադրիդյան ակումբում կարծում են, որ Բուֆոնը կարող է դառնալ Տիբո Կուրտուայի փոխարինողը, իսկ Անդրեյ Լունինը կհանձնվի վարձակալության, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա։
Հաղորդվում է, որ Բուֆոնը լրջորեն մտածում է «Ռեալում» կարիերան շարունակելու հեռանկարի ուղղությամբ։