Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Պորտուգալացին ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսում»։
«Ես շատ երջանիկ էի Կրիշտիանուի հետ։ Միակ բանը, որ ես կասեմ այն է, որ նրա հեռանալն ինձ թույլ տվեց փոքր-ինչ այլ դեր զբաղեցնել խաղադաշտում։ Նա տարեկան 50-60 գոլ էր խփում, այդ իսկ պատճառով էլ պետք էր հարմարվել։
Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը։