«Բավարիան» փորձել է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, այդպիսով գերմանացիները մտադիր են եղել լրացնել «Լիվերպուլ» տեղափոխված Ալկանտարայի բացը:
Նշվում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանի սկզբում ուրուգվայցու տրանսֆերը ցանկանում էր գնել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «սերուցքայինները» 500 մլն եվրո էին պահանջել:
Fanat, realmadrid.am