• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վերհիշելով «սերուցքայիններին». այս օրը ծնվել են «Ռեալի» մի քանի նախկին ֆուտբոլիստներ (լուսանկարներ)

Լուրեր

Վերհիշելով «սերուցքայիններին». այս օրը ծնվել են «Ռեալի» մի քանի նախկին ֆուտբոլիստներ (լուսանկարներ)
31.01.2021
1801 0

Հունվարի 31-ին ծնվել են «Ռեալի» մի քանի նախկին ֆուտբոլիստներ։ Ներկայացնում ենք նրանց։

  1. Խոսե Լուիս Բորբոլա Չավիրա («Ռեալում» հանդես է եկել 1944-1946 թվականներին։ «Սերուցքայինների» մարզաշապիկով նա հանդես է եկել երկու պաշտոնական խաղում ու դարձել 1 գոլի հեղինակ, նվաճել է Իսպանիայի գավաթի տիտղոսը):

  2. Անտոնիո Ռուիս Չերվիլյա («Ռեալում» հանդես է եկել 1956-1962 թվականներին։ Նա «սերուցքայինների» մարզաշապիկով հանդես է եկել 94 պաշտոնական խաղում ու դարձել 3 գոլի հեղինակ։ Հանդիսանում է Չեմպիոնների գավաթի քառակի հաղթող, նվաճել է 1-ական Մինչմայրցամաքային գավաթ, Իսպանիայի գավաթ ու Լատինական գավաթ):

  3. Ֆրանսիսկո Պանեդա Գարսիա («Ռեալում» հանդես է եկել 1980-ից 1985 թվականներին։ Նա «սերուցքայինների» մարզաշապիկով հանդես է եկել 145 պաշտոնական խաղում ու դարձել 43 գոլի հեղինակ։ Նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթի, Իսպանիայի գավաթի ու Իսպանիայի լիգայի գավաթի տիտղոսները):



Ամենակարդացված