Լուրեր

Հայտնի է, թե որքան է կազմում «Ռեալի» պարտքը
28.01.2021
2458 0
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամն ազդել է շատ ակումբների՝ այդ թվում նաև Մադրիդի «Ռեալի» վրա, գրում է Sport.es-ը։ Աղբյուրի տեղեկություններով, «Ռեալի» պարտքը կազմում է 901 մլն եվրո, իսկ մաքուր պարտքը՝ 355 մլն եվրո։

Եթե համեմատելու լինենք «Բարսելոնայի» հետ, ապա վերը նշված 355 մլն շատ ավելի քիչ է, քան կատալոնական ակումբի կուտակած 488 մլն եվրո պարտքը, սակայն, չնայած տարբերությանը, «սերուցքայինների» համար իրավիճակը նույնպես շարունակում է վտանգավոր մնալ։