«Սելտան» երկու տարվա պայմանագիր է առաջարկել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խամես Ռոդրիգեսին, հաղորդում է COPE–ն։
Կոլումբացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ատլետիկոն» և «Բետիսը»։
Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Խամեսը մտադիր է խզել պայմանագիրը «Սան Պաուլուի» հետ, քանի որ ցանկանում է վերադառնալ Եվրոպա։
Հիշեցնենք, որ նա «Արքայական ակումբում» հանդես է եկել 2014–ից 2020 թվականներին։