«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է «Ոսկե գնդակ 2024»–ի գլխավոր ֆավորիտներին։
«Վինիսիուսը չի ձախողել Ամերիկայի գավաթը, պարզապես Բրազիլիայի հավաքականում ծանր ժամանակներ են։ Վինին անհավանական մրցաշրջան է անցկացրել, նա Մբապեից լավն էր։
Դա չի նշանակում, որ ընդհանուր առմամբ Կիլիանից լավն է, բայց այս մրցաշրջանում՝ հաստատ։ Բելինգեմը նույնպես առանցքային դեր է խաղացել «Ռեալի» հաջողություններում։
Ինձ դուր է գալիս այս ֆուտբոլիստը, կնախընտրեի, որ նա շահեր «Ոսկե գնդակը», սակայն պետք է խոստովանել, որ Վինիսիուսն ավելի լավ մրցաշրջան է անցկացրել»,– Ագուերոյի խոսքը մեջբերում է Мadrid Zone–ը։