• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Իկեր Կասիլյասը խոսել է «Ռեալի» դարպասապահների մասին

Լուրեր

Իկեր Կասիլյասը խոսել է «Ռեալի» դարպասապահների մասին
19.06.2024
1969 0

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը գնահատել է մադրիդյան ակումբում դարպասապահների իրավիճակը։

«Լունինի համար հեշտ չէր, քանի որ նա փոխարինում էր աշխարհի լավագույն դարպասապահին։

Ինձ թվում է, որ նա գլուխ հանեց այդ իրավիճակից։ «Ռեալում» դարպասապահների լավ մարզավիճակը մարզչական շտավի լավ խաղի արդյունքն է։

Տիբոն շուտով թոփ մարզավիճակ կհավաքի։ Ակումբը միայն շահեց այս իրավիճակում»,– Կասիլյասի խոսքը մեջբերում է AS–ը։