Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» 25–ամյա դարպասապահ Անդրեյ Լունինի ծառայություններով, հաղորդում է Sport.es–ը։
Այս պահին Լունինը մտածում է, թե արդյոք արժի նոր պայմանագիր կնքել «սերուցքայինների» հետ, քանի որ մշտական խաղաժամանակ է ցանկանում։
Նրա գործակալ Ժորժե Մենդեշն արդեն նոր ակումբի փնտրտուքների մեջ է։ «Յուվենտուսից» բացի, նրանով հետաքրքրված են նաև ՊՍԺ–ն և «Մանչեսթեր Սիթին»։
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը մասնակցել է 31 հանդիպման, 12 անգամ անառիկ պահել դարպասը։ Transfermarkt–ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։