Մադրիդի «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագրեր առաջարկել Թոնի Կրոսին և Լուկա Մոդրիչին, հաղորդում է Marca–ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 38–ամյա Մոդրիչի ապագան կախված է Կրոսից, եթե գերմանացին մնա, ապա Լուկան կհեռանա, իսկ Թոնիի հեռանալու պարագայում խորվաթը շանսեր կունենա ակումբում մնալու։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կրոսը 45 խաղում դարձել է 1 գոլի ու 8 ասիստի հեղինակ։