• Home
  • /
  • Ակումբի մասին

Ակումբի մասին

Short description

Ռեալ մադրիդ ֆա

Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը։ Լա Լիգայում ունի ռեկորդային 33 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային 13 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։

Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում 1947 թվականից։ 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային գավաթներով։

History Team

Outfitters always shine

Ակումբի Ցուցանիշները

Հայտնի է, որ ընթերցողը, կարդալով հասկանալի տեքստ, չի կարողանա կենտրոնանալ տեքստի ձևավորման վրա:





Head coach

Զինեդին Զիդան

Զինեդին Յազիդ Զիդան (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​, հունիսի 23, 1972, Մարսել, Ֆրանսիա), մականունը «Զիզու»,ազգությամբ-ամազախ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով եղել է Ռեալ Մադրիդի մարզիչը: Նա հանդես է եկել որպես հարձակողական կիսապաշտպան Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Կաննի, Բորդոյի, Յուվենտուսի և Ռեալ Մադրիդի կազմում[5][6]: Որպես հրաշալի փլեյմեյքեր, Զիդանը հրաշալիորեն տիրապետում էր գնդակին և ուներ բարձրակարգ տեխնիկա: 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում Զիդանը ճանաչվել է վերջին 50 տարիների լավագույն Եվրոպացի ֆուտբոլիստ: Շատերը նրան համարում են պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ի հավելումն նրա հաջողություններին որպես ֆուտբոլիստ, Զիդանը պատմության մեջ միակ մարզիչն է, ով հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում երեք անգամ անընդմե:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Զիդանը դարձավ Ռեալ Մադրիդի մարզիչի օգնական Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ 2013-14 մրցաշրջանում: Այս մրցաշրջանում ակումբը հաղթեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում և Կոպա դել Ռեյյում, որից հետո Զիդանը դարձավ Ռեալ Մադրիդի երկրորդ թիմի Ռեալ Մադրիդ Կաստիլիայի մարզիչ[13]: Նա այս պաշտոնին մնաց երկու տարի և 2016 թվականի հունվարին գլխավորեց Ռեալ Մադրիդը[14]: Որպես մարզիչ իր առաջին երկու մրցաշրջաններում Զիդանը հաղթեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում երկու անգամ, Լա Լիգայում, Սուպերկոպա դե Իսպանիայում, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը երկու անգամ և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթը երկու անգամ[15]: 2017 թվականին նա հայտարարվեց ՖԻՖԱ լավագույն մարզիչ[16]: 2018 թվականին Զիդանը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց ՈՒԵՖԱ Չեպիոնների գավաթը և դարձավ առաջին մարզիչը, ով հաղթում է եվրոպական գավաթները երեք անգամ անընդմեջ[17]: Հաղթանակից մի քանի օր անց Զիդանը հրաժարական տվեց Ռեալ Մադրիդի մարզիչի պաշտոնից: