HalaMadrid TV MOBILE

ԻՆՉՈՒ՞ ԳՈՆՍԱԼՈ ԻԳՈՒԱԻՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԻՐԵՆ ՍԻՐՎԱԾ ՉԶԳԱՑ ՄԱԴՐԻԴԻ «ՌԵԱԼՈՒՄ»
02:35:33 10.07.2013

Գոնսալո Իգուաինի՝ «Ռեալից» «Արսենալ» տեղափոխվելու խոսակցությունների ֆոնի վրա բրիտանական Guardian թերթի իսպանական ֆուտբոլի մասնագետ Սիդ Լոուն անդրադարձել է արգենտինացի ֆուտբոլիստի՝ Մադրիդում անցկացրած ժամանակահատվածին և մոտորել է Պրեմիեր լիգայում նրա հեռանկարների մասին:

2008 թվականի ապրիլին Գոնսալո Իգուիաինի գործերը լավ չէին ընթանում: Նա սարսափելի հանդիպում էր անցկացնում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ մեկը մյուսի հետևից փչացնելով գոլային հնարավորությունները: Թվում էր՝ յուրաքանչյուր գոլային հնարավորությունից հետո նա ավելի վախվորած էր գործում: Բայց ի վերջո եզրային փոխանցումներից մեկից հետո նա գոլի հեղինակ դարձավ: «Բեռնաբեուի» արևելյան տրիբունայում մարզադաշտի հաղորդավարը վերցրեց խոսափողը որպեսզի սովորականի նման հայտարարի գոլի հեղինակին.

«Իգուաինը գոլի հեղինակ դարձավ»,- ասաց նա, մի փոքր դադար վերցեց ու շարունակեց «... վերջապես»:

Նախորդ մրցաշրջանի վերջում, երբ Իգուաինը հայտարարեց, որ ցանկանում է հեռանալ Մադրիդից, այս խոսքերը հազիվ թե հեռացած լինեին իր գլխից: Խոսվում էր այն մասին, որ նա 23 միլիոն ֆունտի դիմաց կտեղափոխվի «Արսենալ». «Ինձ ոչ ոք ոչինչ չի նվիրել: Ես պետք է պայքարեմ ամեն ինչի համար»,- ասել է նա: «Ցանկանում եմ գնալ այնտեղ, որտես իսկապես ցանկանում են ինձ տեսնել»:

Իգուաինի ժամանակաշրջանը Մադրիդում հաջողակ էր: Նա երեք անգամ չեմպիոն է դարձել, 107 գոլ է խփել՝ ավելին, քան որևէ մեկն այդ ժամանակահատվածում: 2007/08 մրցաշրջանում նա դարձավ չեմպիոնություն բերած գոլի հեղինակը: 2011/12 մրցաշրջանից հետո, որում Մադրիդը հասավ 100 ռեկորդային միավորների ցուցանիշին, հաղթանակը տոնող ֆուտբոլիստներն ու երկրպագուները բացականչում էին. «Իգուաին մնա՛, Իգուաին մնա՛»: Երբ թվում էր, թե Իգուաինի հեռանալն անխուսափելի էր, Մոուրինյոն նրան համոզեց մնալ, սակայն նրա մտքում միշտ էլ կասկածներ եղել են, որ շատ ազդեցիկ մարդիկ չեն վստահում իրեն և չեն էլ վստահի:

Երբ 2006-07 մրցաշրջանի գարնանը Իգուաինը միացավ «Ռեալին» ,առաջին կես մրցաշրջանի 19 խաղերում նա միայն 19 գոլի հեղինակ դարձավ, ևս ութը նա խփեց հաջորդ տարվա 25 խաղերում:

Բայց նա դեռ երիտասարդ էր. երբ նա եկավ 20 տարեկան էր: Ատլանտիկ օվկիանոսը կտրել-անցնելուց առաջ նա Արգենտինայում ընդամենը 31 խաղ էր անցկացրել: Նա սկում էր գոլեր խփել կարևոր խաղերում: Հետո արդեն ավելացրեց քանակը: 2008/09 մրցաշրջանում նա 22 գոլ խփեց 34 խաղում, 2009/10-ում անցկացրեց 32 խաղ և խփեց 27 գոլ՝ ավելին քան աստղային ձեքռբերում Կրիշտիանու Ռոնալդուն:

Թվում է, թե սա տոնելու առիթ է, բայց ինչ-որ բան այնպես չէր: Գրեթե յուրաքանչյուր 100 րոպեում նա մեկ գոլ է խփում, սակայն շարունակում էր ենթարկվել քննադատության: Անընդհատ ի ցույց էին դրվում բաց թողած հնարավորությունները: Երբ 2010 թվականին Չեմպիոնների լիգայի «Լիոնի» դեմ խաղում նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, նրան սկսեցին մեղադրել «Ռեալի» դուրս մնալու մեջ:

Նմանատիպ հարձակումների ավելի քիչ էին ենթարկվում մյուս ֆուտբոլիստները և դժվար էր խուսափել այն եզրահանգումից, որ այստեղ ինչ-որ քաղաքական բան կա: Իգուինի հետ պայմանագիր էր ստորագրել Ռամոն Կալդորոնը, և ոչ թե նախագահ Ֆլորենտինո Պերեսը, իսկ Պերեսի հրավիրած ֆուտբոլիստներից էր Կարիմ Բենզեման:

Սկսվել էր մի բան, որը լավագույն ձևով կարելի է բնութագրել որպես հակա-Իգուաին լոբբինգ: Նա շարունակում էր ավելի շատ աշխատել, ավելի լավ խաղալ, ավելի շատ գոլեր խփել, իսկ դա, թվում էր, ավելի էր զայացնում քննադատներին: Նա պարզապես շարունակում էր գոլեր խփել:

Հետո Մոուրինյոյի առաջին մրցաշրջանում նա մեջքի վնասվածք ստացավ կլասիկոյի օրվա առավոտյան. այդ մրցաշրջանում նա ընդամենը 17 խաղի մասնակցեց: Նա 10 գոլի հեղինակ դարձավ՝ բոլորն էլ այդ խաղից առաջ: Նա վերադարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներից առաջ, բայց դեռ լիովին պատրաստ չէր ու երկու խաաղերում մեկ ժամից պակաս անցկացրեց դաշտում: Հաջորդ մրցաշրջանում, երբ «Ռեալը» չեմպիոն դարձավ, Իգուաինը 35 խաղում 22 գոլի հեղինակ դարձավ, իսկ վերջին մրցաշրջանում 28 խաղում 16 գոլ խփեց: Մոուրինյոն, կախված մրցակցից, անընդհատ ընտրում էր իր և Բենզեմայի միջև. Բենզեման տեխնիկապես է ավելի լավը, Իգուաինը՝ ավելի համառ է:

Զգացողություն կար, որ Մոուրինյոն երկուսի հարցում էլ լիովին վստահ չէր և այս քաղաքականությունը կարող էր արդյունավետ չլիներ: Կարևոր խաղերին մասնակցում էր ֆրանսիացին և որոշ անկյուններում Իգուիանի նկատմամբ կասկածները շարունակում էին գործել:

Այն փաստը, որ նա հավաքականի կազմում 30 խաղում 20 գոլ է խփել, ունեցավ որոշակի ազդեցություն: Բայց Իգուաինի քննադատները մատնանշում էին Չեմպիոնների լիգայում նրա ցուցանիշները. մեկ գոլ 9 խաղում, երեք գոլ 12 խաղում, երկու գոլ վեց խաղում - այսպիսին էին վերջին երետք տարիների նրա ցուցանիշները: Քննադատները սկսեցին ի ցույց դնել նաև Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի դեմ խաղում չօգտագործված հնարավորությունները: Մասամբ նրանք դա անում էին, քանի որ իրավացի էին, մասամբ անում էին իներցիայով, մասամբ էլ՝ քանի որ սպասում էին այդ վրիպումներին: Ավելի քիչ խոսվեց այն հնարավորությունների մասին, որոնք նույն խաղում չօգտագործեցին Մեսութ Օզիլն ու Ռոնալդուն:

Իգուաինը արագ և խելացի հարձակվող է, որն ունի համապատասխան համառություն Պրեմիեր լիգայում խաղալու համար: Նա կարողանում է կարճ տարածություններում առավելության հասնել պաշտպանների նկատմամբ, լավ է խաղում եզրերում, ինչպես նաև տարածություններ է ստեղծում մյուսներ համար: Առավել հաճախ նա խփում է թիմի առաջին կամ հաղթական գոլերը: Նա կայուն ֆուտբոլիստ է:

Իգուաինը բացի քննադատներից նաև ունի իր պաշտպանները. քննադատությունը նրան երբեք թևաթափ չի անում: Նա միշտ ամուր կանգնած է իր դիրքերում: Սակայն ի վերջո նա հոգնեց ալիքին հակառակ լողալուց:

Alcorcon, Realmadrid.am

Աղբյուրը՝ The Guardian
Կարդացվել է 4570 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

8

16 : 8

18

2

Բարսելոնա

8

20 : 10

16

3

Ատլետիկո Մադրիդ

8

7 : 4

15

4

Գրանադա

8

15 : 10

14

5

Ռեալ Սոսյեդադ

8

13 : 9

13

6

Սևիլիա

8

10 : 11

13

7

Ատլետիկ Բիլբաո

8

7 : 4

12

8

Վալենսիա

8

12 : 12

12

9

Վիլյառեալ

8

19 : 13

11

10

Լևանտե

8

10 : 10

11

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

04/10 23:00

Բետիս

1 : 1

Էյբար

05/10 15:00

Լեգանես

1 : 2

Լևանտե

05/10 18:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4 : 2

Գրանադա

05/10 20:30

Վալենսիա

2 : 1

Ալավես

05/10 23:00

Օսասունա

2 : 1

Վիլյառեալ

06/10 14:00

Մալյորկա

2 : 0

Էսպանյոլ

06/10 16:00

Սելտա

1 : 0

Ատլետիկ Բիլբաո

06/10 16:00

Վալյադոլիդ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

06/10 20:30

Ռեալ Սոսյեդադ

1 : 2

Խետաֆե

06/10 23:00

Բարսելոնա

4 : 0

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01/10 20:55

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 2

Բրյուգե

01/10 23:00

Գալաթասարայ

0 : 1

ՊՍԺ

01/10 23:00

Տոտենհեմ

2 : 7

Բավարիա

01/10 23:00

Ցրվենա Զվեզդա

3 : 1

Օլիմպիակոս

01/10 20:55

Ատալանտա

1 : 2

Շախտյոր

01/10 23:00

Մանչեսթեր Սիթի

2 : 0

Դինամո Զագրեբ

01/10 23:00

Յուվենտուս

3 : 0

Բայեր Լևերկուզեն

01/10 23:00

Լոկոմոտիվ Մոսկվա

0 : 2

Ատլետիկո Մադրիդ

02/10 20:55

Գենկ

0 : 0

Նապոլի

02/10 23:00

Լիվերպուլ

4 : 3

Զալցբուրգ

02/10 20:55

Սլավիա Պրահա

0 : 2

Բորուսիա Դորտմունդ

02/10 23:00

Բարսելոնա

2 : 1

Ինտեր

02/10 23:00

Զենիթ

3 : 1

Բենֆիկա

02/10 23:00

Լեյպցիգ

0 : 2

Լիոն

02/10 23:00

Լիլ

1 : 2

Չելսի

02/10 23:00

Վալենսիա

0 : 3

Այաքս

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Գո՞հ եք Ազարի խաղից «Ռեալում»
Այո
Ոչ
Դեռ վաղ է գնահատական տալ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:00:01 15.10.2019
10:51:51 14.10.2019
11:39:10 12.10.2019
Ռամոսի՝ «անհետացած» տատուների գաղտնիքը (տեսանյութ)
19:41:22 11.10.2019
«Ռեալի» այսօրվա մարզումը
19:39:14 11.10.2019
Կրիշտիանու Ռոնալդուի անհավանական գոլերը «Ռեալում»
19:38:18 11.10.2019
Կազեմիրոյի լավագույն գործողություններն ընթացիկ մրցաշրջանում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.50
4
8
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
6
6
0
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
6
Ռուբեն
Օսասունա
0.88
7
8
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
6
Մասիպ
Վալյադոլիդ
1
8
8
Կարվախալ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
2
1
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
4 (2)
Ռուբեն
Սելտա
1,13
9
8
Կազորլա
Վիլյառեալ
3
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Լուիս Սուարես
Բարսելոնա
4
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
10
8
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33