Զինեդին Զիդանը և նրա կինը՝ Վերոնիկը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի VIP-օթյակից հետևել են «Ռեալ Մադրիդ» - «Բետիս» հանդիպմանը։
Ֆրանսիացի մասնագետը իր հեռանալուց հետո առաջին անգամը չէ, որ ներկա է գտնվում «Ռեալի» հանդիպումներին։
Ներկա պահին Զիդանը որևէ ակումբ չի գլխավորում և նրան դուր է գալիս «Ռեալի» խաղերին հետևելը։
Ամենայն հավանականությամբ Զիզուն ցանկացել է հետևել Չուամենիի խաղին։ Նա առաջիններից մեկն է եղել, ով «Ռեալի» ղեկավարությանը առաջարկել է իրականացնել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը
Los Merengues, Realmadrid.am