«Ռեալի» ակադեմիայի հարձակվող Էնցո Ալվեսը, ով նաև Մարսելոյի որդին է, մոտ ժամանակներս կարող է իր նորամուտը նշել հիմնական թիիմի կազմում։ Այս մասին տեղեկացնում է իսպանական Diario AS պարբերականը։
Ըստ աղբյուրի, Էնցոն աներևակայելի խաղ է ցուցադրում երիտասարդական առաջնություններում։ «Ռեալի» տարբեր տարիքային թիմերում հանդես գալով՝ նա 150-ից ավել գոլեր է խփել։
«Արքայական» ակումբի ղեկավարությունն ու մարզչական անձնակազմը մեծ հույսեր են կապում նրա հետ։ Նշվում է, որ Ալվեսը իր մակարդակով շատ մոտ է հիմնական թիմի հետ մարզվելուն և արդեն այս մրցաշրջանում կարող է խաղալու հնարավորություն ստանալ։
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալի» կազմում հանդես է եկել 15 տարի և նվաճել 25 տիտղոս։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն