«Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել Վան դեր Վարտը խոսել է Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայանալիք «Կլասիկոյի» մասին։ Խաղը կկայանա հոկտեմբերի 25-ին Բարսելոնայի «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում:
«Ակնկալում եմ, որ «Ռեալը» կհաղթի այս խաղում: Չնայած «Բարսելոնան» լավ է խաղում, կարծում եմ, որ «Ռեալը» կկարողանա հակագրոհների միջոցով արդյունավետորեն օգտագործել կատալոնացիների գնդակի կորուստները: Հավատում եմ, որ «Ռեալը» կպատժի «Բարսելոնային»:
Ես անակնկալներ չեմ սպասում: Կարծում եմ՝ Մոուրինյոն դաշտ դուրս կբերի գրեթե նույն կազմը, ինչ «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում։
«Ռեալը» վերածվել է հաղթանակների մեքենայի: Խաղացողները պայքարում են մարզչի համար և ներդնում իրենց առավելագույնը խաղադաշտի ամեն սանտիմետրի վրա: Մոուրինյոյի ոճն ակնհայտ է՝ կազմակերպված և կարգապահ խաղաոճ: Պարտադիր չէ գեղեցիկ ֆուտբոլ խաղալ հանդիպումներում հաղթելու համար. կարևորը հաղթանակներ տանելն է». Վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում AS-ը:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն