Իսպանական «Բարսելոնան» և «Ռեալը» փորձել են ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին, ով օրերս դարձավ 2026 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ իսպանական երկու գրանդները կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
«Սա կարող է ձեզ զարմացնել, բայց անցած ամռանը, ես ձեզ երաշխավորում եմ, նախամրցաշրջանային պատրաստության առաջին հատվածում Իսպանիայի թոփ ակումբները՝ «Բարսելոնան» և «Ռեալը», կապվել են Քեյնի հետ:
Պատասխանը միշտ եղել է նույնը. Շնորհակալություն, բայց մենք կենտրոնացած ենք «Բավարիայի» հետ մեր պայմանագրի վրա: Որևէ բանակցություն չի եղել, որովհետև Քեյնը որոշել է հավատարիմ մնալ «Բավարիային». ասել է Ռոմանոն իր յութուբյան ալիքի թողարկման ժամանակ:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն