«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է իր խորին ցավակցությունն ու ափսոսանքը հայտնել Տոլեդո նահանգում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ։
Ակումբն իր զորակցությունն է հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաև իր սերն ու համերաշխությունն է փոխանցում վիրավորներին և այս սարսափելի պատահարից տուժած բոլոր անձանց:
«Ռեալ Մադրիդը» ցանկանում է իր լիակատար աջակցությունը հայտնել արտակարգ իրավիճակների ծառայություններին և փրկարարական աշխատանքներում ներգրավված բոլոր անձանց և միանում է այս անչափ տխուր պահին տուժածների կրած վշտին:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն