Հոդվածներ

Վալվերդեն խուսափել է լուրջ վնասվածքից
28.10.2026
51 0

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խուսափել է լուրջ վնասվածքից:

Ուրուգվայցի ֆուտբոլիստը փոխարինվել էր «Բարսելոնայի» դեմ Լա Լիգայի 10-րդ տուրի խաղի (2:1) 62-րդ րոպեին: Խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Վալվերդեն ավելի քան 40 րոպե խաղացել է վնասվածքով:

Լրագրող Գիլյերմո Ռայի տեղեկություններով՝ նախնական հետազոտությունը Ֆեդերիկոյի մոտ լուրջ վնասվածքներ չի հայտնաբերել, սակայն «Ռեալի» ավագի վիճակը լրացուցիչ կգնահատվի:

Հաջորդ խաղում «Ռեալը» հյուրընկալվելիս կխաղա «Ռասինգի» դեմ: Լա Լիգայի 11-րդ տուրի հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված