Անդեր Էրերան կիսվել է Ժոզե Մոուրինիոյի մասին իր կարծիքով, որի հետ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Ժոզեն մարզիչ է իսկական տղամարդկանց համար։ Նա մեծացել է ֆուտբոլի այն դարաշրջանում, երբ խաղացողները այսքան զգայուն չէին։ Նա մի քանի անգամ բոլորի ներկայությամբ նախատել է ինձ։ Եվրոպա լիգայի մեկ խաղից հետո նա բոլորին ասաց, որ ես սարսափելի եմ խաղացել։ Հաջորդ օրը մենք գրկախառնվեցինք։
Հիմա ես տեսնում եմ, որ նա դժվարին խնդրի առաջ է կանգնած «Ռեալում»։ Ակումբը երկու դժվար տարի է անցկացրել, որոնք ուղեկցվել են աստղերի շուրջ աղմուկով։ Մոդրիչի և Կրոսի դարաշրջանից հետո... և երբ «Բարսելոնան» դեռևս անպարտելի է։
Եթե կա մեկը, ով ունի խարիզմա և տեստոստերոն, որպեսզի փոխի իրավիճակը, դա Մոուրինիոն է։ Նա արդեն արել է դա, երբ առաջին անգամ էր գալիս ակումբ»,- ասել է «Սարագոսայի» կիսապաշտպանը։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն