Ռաֆայել Վարանը ամենայն հավանականությամբ կերկարաձգի Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը։
Լրագրող Նիկոլո Սկիրայի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստը գրեթե համաձայնության է հասել «Արքայական» ակումբի հետ նոր պայմանագրի հարցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Վարանը ցանկանում է հեռանալ «Ռեալից», և նրա տրանսֆերը ձեռք բերելու հարցում հավակնորդների թվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն։
Բայց, կարծես թե Ռամոսի հեռանալը անդրադարձել է ֆրանսիացի պաշտպանի որոշման վրա։
Los Merengues, Realmadrid.am