Հոդվածներ

Վալվերդե. «Հպարտ եմ թիմով»
26.10.2026
115 0

«Ռեալի» ավագ Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է Կլասիկոյում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի (2:1) մասին:

Խաղի մասին

«Ես ոչ միայն գոհ եմ, այլև հպարտ եմ թիմով: Մենք լավ ենք աշխատում, յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անի, և հենց դա է ստեղծում թիմը՝ միասնությունը: Դրանում էլ կայանում էր հաջողության բանալին. լինել մեկ ամբողջություն, կարողանալ ջանալ, վերահսկել գնդակը, այն տեղափոխել եզրից եզր և գրոհել ազատ գոտիների միջոցով: Առաջին խաղակեսում մենք հիանալի տեսք ունեինք, իսկ երկրորդում մրցակիցն ավելացրեց»:

Իր ֆիզիկական վիճակի մասին

«Ես միշտ ասում եմ, եթե թիմը հաղթում է, հաղթում է զինանշանը, և ես երջանիկ պառկում եմ քնելու: Ընդմիջմանը մարզիչը հարցրեց՝ կարո՞ղ եմ շարունակել խաղը: Ես փորձեցի խաղադաշտում մնալ ևս մի փոքր, բայց մենապայքարներից մեկից հետո անհանգստություն զգացի: Փոխարինումը ավելի շուտ նախազգուշական միջոց էր: Հեշտ է ասել՝ կշարունակեմ խաղալ, երբ կողքիդ կան այնպիսի խաղընկերներ, ովքեր մոտիվացնում են քեզ ներդնել առավելագույնը հանուն թիմի: Ես գոհ եմ յուրաքանչյուրի ջանքերից։ Հաճելի էր տեսնել, թե ինչպես էին նրանք բոլորը վազում և չարչարվում»:

Մբապեի և Լունինի մասին

«Ես ինքս անցել եմ այդ ամենի միջով։ Կիլիանը հասավ 100 գոլի սահմանագծին, ընդ որում՝ շատ ավելի արագ, քան ես: Նա արժանի է դրան, նա մեծ խաղացող է, աստղ և օրինակ մեզ բոլորիս համար: Ինչ վերաբերում է Լունինին՝ բառեր չկան նկարագրելու այն, ինչ նա արեց այսօր, և այն, ինչ նա անում է ամեն օր: Նա ավելի քիչ խաղաժամանակ է ստանում Տիբոյի պատճառով, բայց միշտ աշխատում է և պահպանում  դրական տրամադրվածությունը: Երբ գալիս է իր պահը, նա լիովին պատրաստ է դրան». ասել է Վալվերդեն Real Madrid TV-ին տված հարցազրույցում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված