Կիլիան Մբապեն «Բարսելոնայի» դեմ խաղում խփեց իր հոբելյանական 100-րդ գոլը Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։
Ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ կատալոնական ակումբի դեմ խաղում, որը հաղթական էր «Սերուցքայինների» համար։ Դրանք նրա 99-րդ և 100-րդ գոլերն էին «Ռեալի» կազմում։
Կիլիանն այդ արդյունքին հասել է անցկացրած 116 խաղերում։ Նրանից արագ 100 գոլի սահմանը «Ռեալում» հատել են Ֆերենց Պուշկաշը (101 խաղ), Կրիշտիանու Ռոնալդուն (105 խաղ), Պաինիոն և Ալֆրեդո դի Ստեֆանոն (114 խաղ)։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն