Հոդվածներ

Մոուրինյոյի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի գլխավոր պայմանը
29.04.2026
1004 0

«Բենֆիկան» ցանկանում է շարունակել համագործակցությունը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, սակայն մասնագետն ինքն էլ դիտարկում է Մադրիդի «Ռեալ» վերադարձի տարբերակը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ իսպանական ակումբը հետաքրքրված է պորտուգալացի մասնագետով, սակայն միաժամանակ ուսումնասիրում է նաև այլ թեկնածուներ։

Հաղորդվում է, որ պայմանագրի վաղաժամ խզման դեպքում մադրիդցիները պետք է վճարեն մոտ 6 միլիոն եվրո։ Այս գումարը գործում է մինչև մայիսի վերջը։ Մոուրինյուի գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Ավելի վաղ Մոուրինյուն արդեն գլխավորել է «Ռեալը»՝ աշխատելով ակումբում 2010-ից 2013 թվականներին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված