Հոդվածներ

The Athletic-ը տեղեկություններ է հայտնել Լունինի ապագայի մասին
28.04.2026
497 0

The Athletic-ի տեղեկություններով, Անդրեյ Լունինը հաջորդ մրցաշրջանը ևս կանցկացնի Մադրիդի «Ռեալում»։

Ըստ աղբյուրի, «Բետիսի» դեմ Լունինի ցուցադրած խաղը որոշիչ դեր է ունեցել նրա ապագայի համար։ Այս ամենի ֆոնին, դարպասապահի շրջապատը, ովքեր նախկինում մտադրված էին նոր ակումբ գտնել նրա համար՝ ավելի շատ խաղաժամանակով, այժմ կենտրոնացած են «Ռեալում» մնալու տարբերակի վրա։ «Սերուցքայինները» ևս ցանկանում են թիմում պահել ուկրաինացուն։

Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2030 թվականին։ 

Ընթացիկ մրցաշրջանում Լունինը մասնակցել է 11 հանդիպման, որոնցում բաց է թողել 21 գնդակ և ոչ մի խաղում չի կարողացել դարպասն անառիկ պահել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված