«Ռեալի» հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենին մեծ հավանականությամբ նոր պայմանագիր կկնքի թիմի հետ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Արքայական» ակումբից, իսկ ակումբը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել նրան։ «Ռեալի» մարզչական անձնակազմը նրան դիտարկում է որպես կարևոր օղակ թիմի կառուցման գործում։ Նշվում է, որ «Սերուցքայինները» պատրաստ են զգալիորեն բարձրացնել ֆրանսիացու աշխատավարձը։
Ընթացիկ մրցաշրջանում Չուամենին մասնակցել է 45 հանդիպման, որոնցում հասցրել է դառնալ երկուական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 75 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն