Լա Լիգայի նախագահի փոքրիկ հարցազրույցը
«Ի՞նչ է ուզում Պերեսը Միավորված լիգայից։ Նախևառաջ՝ նա ցանկանում է գերազանցել Բեռնաբեուին, որը 1950-ականներին առանցքային դեր է խաղացել Եվրոպայի չեմպիոնների գավաթի՝ Չեմպիոնների լիգայի նախորդի հիմնադրման գործում։ Այնուհետև նրան հետաքրքրում է վերահսկողությունը այն մրցաշարերի նկատմամբ, որտեղ մասնակցում է «Ռեալ Մադրիդը»։
Ֆլորենտինոյին հաստատ չի մոտիվացնում ֆուտբոլը փրկելու գաղափարը, որի մասին նա լուրջ տեսքով խոսում է։ Դրան հավատում են միայն «սերուցքայինների» ամենամոլի երկրպագուները։
Դուր գալի՞ս է ինձ հակադրվել Պերեսին։ Ոչ։ Հակադրվել Իսպանիայի ամենահզոր և ազդեցիկ մարդկանցից մեկին՝ ընդհանրապես հաճելի բան չէ։ Նա ցանկանում է վնասել ինձ և հեռացնել Լա Լիգայի նախագահի պաշտոնից։
Պերեսի ազդեցության օրինակնե՞րը։ Օրինակ՝ Եվրամիության 26 երկրի կառավարությունները հանդես եկան Միավորված լիգայի դեմ, և միակ երկիրը, որը հետ վերցրեց իր հայտարարությունը, Իսպանիան էր։ Կամ այն փաստը, որ կառավարության և ընդդիմության հետ բանակցություններ էին ընթանում սպորտի մասին օրենքի բարեփոխման շուրջ, բայց Պերեսը 15 օր առաջ այն չեղարկեց մինչև Կոնգրեսում քվեարկությունը»։