Իսպանիայի առաջնություն, 21–րդ տուր
«Վալյադոլիդ» – «Ռեալ Մադրիդ»՝ 0-3
Գոլեր․ 0-1` Կիլիան Մբապե (30'), 0-2` Կիլիան Մբապե (57'), 0-3` Կիլիան Մբապե (90+1', 11մ)
Ասիստներ․ Ջուդ Բելինգեմ, Ռոդրիգո
Հեռացում․ Մարիո Մարտին («Վալյադոլիդ»)
«Ռեալ Մադրիդ»․ Տիբո Կուրտուա, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Օրելյեն Չուամենի, Ռաուլ Ասենսիո (Դավիդ Ալաբա, 68՛), Ֆեդե Վալվերդե (Լորենցո, 90+3՛) , Դանի Սեբալյոս (Լուկա Մոդրիչ, 68՛), Ջուդ Բելինգեմ, Բրահիմ Դիաս, Ռոդրիգո (Արդա Գյուլեր, 73՛), Կիլիան Մբապե (Էնդրիկ, 90+2')։
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերայի առաջին հեթ–տրիկը գրանցեց ճերմակ մարզաշապիկով։
«Արքայական ակումբը» 49 միավորով միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և 4 միավոր գերազանցում է «Ատլետիկոյին», 10՝ «Բարսելոնային»։
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում Կառլո Անչելոտիի սաները կհյուրընկալվեն «էսպանյոլին» (02.02.2025, 00:00), սակայն նախքան այդ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 8–րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնեն «Բրեստի» հետ (30.01.2025, 00:00):