Հոդվածներ

«Ռեալը» գերկամային հաղթանակ տոնեց «Բորուսիայի» նկատմամբ
22.10.2024
2396 0

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 5–2 հաշվով հաղթանակ տոնեց «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։

Առաջին խաղակեսից հետո «Արքայական ակումբը» պարտվում էր 0–2 հաշվով (Մալեն, 30՛, Գիտենս, 34՛), սակայն երկրորդ խաղակեսում կարողացավ 5 գոլ խփել․ հեթ–տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը (63', 86', 90+3'), աչքի ընկան նաև Անտոնիո Ռյուդիգերը (60') և Լուկաս Վակեսը (83')։

Հաջորդ խաղում մադրիդցիները Լա լիգայի հերթական տուրի շրջանակներում կմրցեն «Բարսելոնայի» հետ (26.10.2024 23:00):


Ամենակարդացված