• Home
  • /
  • Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը
HISTORY BY DATES 1921-1940

1923 թապրիլի 29

Տեղի է ունենում «O'Donnell» դաշտի փակումը և «Սյուդադ Լինեալ» 8000 տեղանոց մարզադաշտի բացումը: Բացման խաղը «Ռեալ Մադրիդը» անց է կացնում «Իռուն» ակումբի հետ և վստահ հաղթանակ է տանում 2:0 հաշվով (երկու գնդակներն էլ խփում է Խոսե Մարիա Ուբեդան): Միևնույն ժամանակ հարևան «Ատլետիկոն» կառուցում է իր «Մետրոպոլիտանո» մարզադաշտը, այդ պատճառով Իսպանիայի ֆուտբոլային մայրաքաղաքը Բիլբաոյից տեղափոխվում է Մադրիդ:

1924 թմայիսի 17

Բացվում է 15000 տեղանոց «Չամարտին» մարզադաշտը, որի նախագծողն էր Խոսե Մարիա Կաստելը: Բացման խաղը անց է կացվում Անգլիայի չեմպիոն «Նյուքասլի» հետ:

1925 թօգոստոսի 27

«Ռեալ Մադրիդը» մեկնում է շրջագայության Անգլիայով, Դանիայով ու Ֆրանսիայով, որտեղ, չնայած պարտություններին, շատ բան է սովորում: Դրան հաջորդող օրերից մեկում փոխվում է ակումբի մարզահագուստի գույնը. «Մադրիդը» կրկնօրինակում է սև կիսավարտիքների և մետաքսե բեժ մարզշապիկի անգլիական մոդելը: Սպորտային առումով կիրառվում են այնպիսի նորություններ, ինչպիսիք են «օֆֆսայդը» (խաղից դուրս) և «մտածված խախտումները»: «Բարսելոնան» չի մասնակցում այդ «փորձություններին» և հաղթանակ է տանում մեր նկատմամբ Գավաթի առաջնության կիսաեզրափակչում:

1927 թհունիսի 14
Սկսվում է հաջող շրջագայությունը Ամերիկայով՝ Սանտյագո Բեռնաբեույի նախագահությամբ: Խաղերի բալանսը հետևյալն է՝ 16 խաղ, 9 հաղթանակ, 3 ոչ ոքի և 4 պարտություն, խփվել է 44 գնդակ, բաց է թողնվել 22: Բայց ամենակարևորն այն է, որ նոր մայրցամաքը արդեն հիացմունքով է խոսում մադրիդյան «Ռեալի» մասին:

1928 թսեպտեմբերի 6

«Ունիոն Սպորտինգ» ակումբի դեմ խաղում անց է կացվում ակումբի նոր խաղացողների՝ Կաբոյի, Մորերայի, Լոպեսի և Գասպար Ռուբիոյի, պրեզենտացիան: Վերջինը՝ Ռուբիոն, շատ արագ դառնում է տեղի նոր կուռքը:

1929 թփետրվարի 10

Անց է կացվում նոր Լիգայի առաջնության առաջին շրջանը(тур): «Ռեալ Մադրիդը» հաղթում է «Էուրոպա դե Բարսելոնային» (5:0) և դառնում է առաջնությունում առաջին լիդերը: Լավ սկիբ է:

1930 թսեպտեմբեր

150000 պեսետ աստղային վճարով «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվում Ռիկարդո Սամորան: Սամորան այդ ժամանակ արդեն մեծ ճանաչում և համբավ ուներ, ինչը հետագայում կրկնապատկում է «Մադրիդում»՝ դառնալով այստեղ ամբողջ մադրիդիզմի լեգենդը:

1931 թապրիլի 30
Անց է կացվում «Ռեալի» համար հաղթական դարձած Իսպանիայի առաջին առաջնության վերջին շրջանը: Սիրիակոյի, Կվինկոսեսի, Լուիս Ռեգեյրոյի, Իլարիոյի, Բեստիտի, Օլիվարեսի և Ատեկայի հետ միասին, մայրաքաղաքային ակումբը դառնում է չեմպիոն՝ չպարտվելով ոչ մի խաղում:

1934 թմայիսի 6
17 «անապատային» տարիներից հետո «Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի Գավաթը՝ եզրափակչում 2:1 հաշվով հաղթանակ տանելով «Վալենսիայի» նկատմամբ Գոլերի հեղինակ են դառնում Իլարիոն ու Լասկանոն:

1935 թապրիլի 28
«Մադրիդը» ավարտում է առաջնությունը երկրորդ տեղում՝ առաջին տեղը զիջելով «Բետիսին»:

1936 թհունիսի 21

«Ռեալը» «Բարսելոնայի» հետ խաղում նվաճում է Գավաթը, հաշիվը՝ 2:1: Այս խաղը դառնում է մադրիդյան ակումբի կազմում Ռիկարդո Սամորայի վերջին պաշտոնական խաղը, որի ավարտից հետո նրան դաշտից դուրս են հանում ձեռքերի վրա:

1939 թապրիլի 1

Իսպանիայում ավարտվում է քաղաքական պատերազմը, որի ժամանակ «Չամարտին» մարզադաշտը օգտագործվում էր որպես համակենտրոնացման տեղ գերիներին պահելու համար:. «Չամարտինի» պատերի ներսում գտնվում էին թվով շուրջ հազար ձերբակալված ակտիվիստ-հանրապետականներ: Վեց ամիս հետո միայն մարզադաշտի խոտածածկը սկսեց ծառայել իր բուն նպատակին:

1939 թապրիլի 19
Քաղաքական պատերազմի ավարտից հետո Պեդրո Պարախեսը հասարակության վերականգնման համար հարցերի քննարկման ժողով է հրավիրում: Պատերազմը ավիրել էր ֆուտբոլային դաշտը և ցրել խաղացողներին ու ակումբի անդամներին: Այդ օրը դարձավ միավորման սկիզբը. ամեն ինչ պետք է կրկին սկսեին զրոյից: Որոշ ժամանակ անց ակումբի լեգենդներից մեկը՝ Խասինտո Կվինկոսեսը , որը համարվում էր իր ժամանակների աշխարհի լավագույն պաշտպանը, «Ռեալ Մադրիդի» կազմում անց է կացնում իր վերջին խաղը:

N Team M G P
1 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 29 82 : 28 72
2 ԲԱՐՍԵԼՈՆԱ 29 76 : 42 64
3 Girona 29 59 : 34 62
4 Athletic Club 29 50 : 26 56
5 Club Atlético de Madrid 29 73 : 42 55
6 Real Sociedad 29 50 : 37 46
7 Real Betis 29 34 : 33 42
8 Valencia CF 28 32 : 32 40
9 ԽԵՏԱՖԵ 29 37 : 42 38
10 Վիլյառեալ 29 47 : 51 38