Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը։ Լա Լիգայում ունի ռեկորդային 33 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային 13 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։
Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում 1947 թվականից։ 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային գավաթներով։
Հայտնի է, որ ընթերցողը, կարդալով հասկանալի տեքստ, չի կարողանա կենտրոնանալ տեքստի ձևավորման վրա:
Զինեդին Յազիդ Զիդան (ֆրանսերեն արտասանութամբ՝ , հունիսի 23, 1972, Մարսել, Ֆրանսիա), մականունը «Զիզու»,ազգությամբ-ամազախ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով եղել է Ռեալ Մադրիդի մարզիչը: Նա հանդես է եկել որպես հարձակողական կիսապաշտպան Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Կաննի, Բորդոյի, Յուվենտուսի և Ռեալ Մադրիդի կազմում[5][6]: Որպես հրաշալի փլեյմեյքեր, Զիդանը հրաշալիորեն տիրապետում էր գնդակին և ուներ բարձրակարգ տեխնիկա: 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում Զիդանը ճանաչվել է վերջին 50 տարիների լավագույն Եվրոպացի ֆուտբոլիստ: Շատերը նրան համարում են պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ի հավելումն նրա հաջողություններին որպես ֆուտբոլիստ, Զիդանը պատմության մեջ միակ մարզիչն է, ով հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում երեք անգամ անընդմե:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Զիդանը դարձավ Ռեալ Մադրիդի մարզիչի օգնական Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ 2013-14 մրցաշրջանում: Այս մրցաշրջանում ակումբը հաղթեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում և Կոպա դել Ռեյյում, որից հետո Զիդանը դարձավ Ռեալ Մադրիդի երկրորդ թիմի Ռեալ Մադրիդ Կաստիլիայի մարզիչ[13]: Նա այս պաշտոնին մնաց երկու տարի և 2016 թվականի հունվարին գլխավորեց Ռեալ Մադրիդը[14]: Որպես մարզիչ իր առաջին երկու մրցաշրջաններում Զիդանը հաղթեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում երկու անգամ, Լա Լիգայում, Սուպերկոպա դե Իսպանիայում, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը երկու անգամ և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթը երկու անգամ[15]: 2017 թվականին նա հայտարարվեց ՖԻՖԱ լավագույն մարզիչ[16]: 2018 թվականին Զիդանը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց ՈՒԵՖԱ Չեպիոնների գավաթը և դարձավ առաջին մարզիչը, ով հաղթում է եվրոպական գավաթները երեք անգամ անընդմեջ[17]: Հաղթանակից մի քանի օր անց Զիդանը հրաժարական տվեց Ռեալ Մադրիդի մարզիչի պաշտոնից: