Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ «Ռեալն» արդեն պայմանագիր է առաջարկել Կիլիան Մբապեի ներկայացուցիչներին։
«Արքայական ակումբի» առաջարկած աշխատավարձն ավելի ցածր է, քան 2022 թվականին և զիջում է նաև ՊՍԺ–ի՝ նոր պայմանագրի առաջարկին։
Որոշողը Մբապեն է, «Ռեալը» ինքնավստահ է, սակայն հանգիստ և զգուշավոր կմնա՝ նախքան գործարքը պաշտոնապես ավարտին հասցնելը»,– գրել է ինսայդերը։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին նույնպես արձագանքել է տարածված լուրերին և թվիթել պոպկորնի սմայլեր։