Էնդրիկը որոշում է կայացրել հունվարին հեռանալ «Ռեալից», և պատճառը քիչ խաղաժամանակն է։ Այս մասին հայտնում է As-ը:
Այս պահին 20-ամյա հարձակվողի վարձակալությամբ հետաքրքրված են «Ռոման» և «Սպորտինգը»: Վերջինս գլխավորում է Պաուլո Ֆոնսեկան, ով Էնդրիկի հետ աշխատել է «Լիոնում», որտեղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս վարձակալության հիմունքներով անցած մրցաշրջանում: Պորտուգալական ակումբն արդեն քայլեր է ձեռնարկել՝ մրցաշրջանի երկրորդ հատվածի համար ֆուտբոլիստին ձեռք բերելու նպատակով:
Էնդրիկը դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագա ակումբի վերաբերյալ: Նշվում է, որ բրազիլացին չի բացառում նաև ամբողջական տրանսֆերի տարբերակը։
Այս մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է 7 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 140 րոպե, և միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում՝ «Սևիլյայի» դեմ խաղում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն