«Ռեալի» պաշտպան Մարկ Կուկուրելյան կարծում է, որ մադրիդցիներն այս պահին լավագույնն են Եվրոպայում:
«Կարծում եմ, որ այս պահին մենք Եվրոպայի լավագույն թիմն ենք: Մենք հրաշալի ընթացք ենք հավաքել, շատ լավ խաղեր ենք անցկացրել: Թիմը շատ ամուր տեսք ունի». ասել է Կուկուրելյան COPE-ի եթերում՝ «El Partidazo» հաղորդման ժամանակ:
Այն հարցին, թե արդյոք իր թիմն ավելի լավ մարզավիճակում է, քան «ՊՍԺ»-ն, նա պատասխանել է.
«ՊՍԺ»-ն շատ լավ թիմ ունի, բայց, անկեղծ ասած, ես չեմ դիտում նրանց խաղերը, չեմ ստի ձեզ: Նույնիսկ «Բարսելոնայի» դեմ նրանց խաղը չեմ տեսել: Ես ընդհանրապես քիչ եմ ֆուտբոլ դիտում: Խնդիրն այն չէ, որ այն ինձ դուր չի գալիս, պարզապես այլ գործեր ունեմ, պետք է ժամանակ անցկացնեմ երեխաներիս հետ:
«ՊՍԺ»-ն հրաշալի խաղացողներ ունի և արդեն երկար տարիներ աշխատում է միևնույն նախագծի վրա: Բայց հենց այս պահին «Ռեալն» ինձ համար ուժեղագույնն է». հավելել է իսպանացին:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն