«Ռեալը» ամռանը հետ կվերադարձնի իր սան Ֆրան Գարսիային «Ռայո Վալեկանոյից»։
Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, ակումբները արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստ ունեն իրենց ձեռքի տակ։
«Ռեալը» կակտիվացնի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները հետ գնելու կետը։ «Սերուցքայինները» 5 մլն եվրո կվճարեն «Ռայո Վալեկանոյին»։ Հիշեցնենք, որ ևս 5 մլն եվրո «Ռեալը» վճարել էր 2021-ին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները վերավաճառվել էին։
Գարսիան «Ռեալին» կմիանա ամռանը, իսկ նրա պայմանագիրը կգործի մինչ 2028 թվականը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆրան Գարսիան մասնակցել է 21 հանդիպման և աչքի ընկել երկու գոլային փոխանցումներով։
Los Merengues, Realmadrid.am