Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը հայտնել է, թե որքան գումար ի վերջո կվճարի «Ռեալը» Յան Դիոմանդեի տրանսֆերի համար։
Sky Sport Deutschland-ի լրագրողի խոսքերով, մադրիդյան ակումբը շատ մոտ է գործարքն ավարտին հասցնելուն։ Մնացել է կատարել փոքրիկ շտկումներ։
«Լեյպցիգը» տրանսֆերի համար կստանա մաքուր 125 մլն եվրո։ Եվ 10 մլն եվրո իրատեսական է ստանալ բոնուսների տեսքով։ Արդյունքում բոլոր բոնուսների ակտիվացման դեպքում, տրանսֆերը «Արքայական» ակումբի համար կարող է հասնել մինչ 140 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն