Նորություն չէ, որ Կիլիան Մբապեն ցանկանում է հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում։
Երկու կողմն էլ ցանկանում են, որ դա տեղի ունենա, և թվում է, որ դա ընդամենը ժամանակի խնդիր է։
Մբապեն արդեն եղել է «Ռեալի» մարզաբազայում, և 2017-ին նրան մեկ քայլ էր բաժանում «Արքայական» ակումբ տեղափոխվելուց, սակայն վերջին պահին միջամտեց «ՊՍԺ»-ն։
Օրերս Զինեդին Զիդանը նույնպես գովեստի խոսքեր հնչեցրեց Մբապեի հասցեին և ցույց տվեց իր սերը երիտասարդ աստղի նկատմամբ։
Լեոնարդոն նշել է, որ Կիլիանը չի հեռանա «ՊՍԺ»-ից, սակայն հենց ֆրանսիական ակումբի կազմում հանդես գալով նա ծափահարությունների արժանացավ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, և այդ ծափահարությունները անպատասխան չթողեց։
Նրա ներկայիս պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ին, և նա ավելի շատ է աշխատավարձ ստանում «ՊՍԺ»-ում, քան Նեյմարը։
Այժմ միայն պետք է սպասել և տեսնել, թե կերկարաձգի՞ նա իր գործող պայմանագրի ժամկետը, թե ոչ։
Եթե նա ցանկանա, ապա «Ռեալի» դռները բաց են նրա համար։