«Ռեալի» լեգենդ, «Ալ-Հիլալի» հարձակվող Կարիմ Բենզեման սոցիալական ցանցում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ «Լիոն»։
38-ամյա ֆրանսիացու խոսքով՝ նա կասկածում է, որ դեռ կխաղա իր հարազատ ակումբում, սակայն չի բացառում կարիերան ավարտելուց հետո միանալ ակումբի ղեկավարությանը։
Բենզեման «Լիոնի» հիմնական կազմում հանդես է եկել 2005-ից 2009 թվականներին, այնուհետև տեղափոխվել է «Ռեալ»։ Ֆրանսիական ակումբի կազմում նա անցկացրել է 148 հանդիպում՝ դառնալով 66 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ փետրվարին Բենզեման «Ալ-Իտտիհադից» տեղափոխվել էր «Ալ-Հիլալ»։
Fanat, Realmadrid.am
Հայերեն