Լուիշ Ֆիգուն՝ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը, կարծիք է հայտնել, որ թիմի պաշտպան Դանիել Կարվախալը բավարար խաղաժամանակ չի ստանում։
«Դանին արժանի է ամենայն հարգանքի։ Չգիտեմ՝ նա արժանի՞ է ավելի շատ, թե՞ ավելի քիչ խաղաժամանակի․ դա պետք է որոշի մարզիչը։
Փորձառու ֆուտբոլիստի հետ շփման հարցում պետք է այլ կերպ վարվել։ Ես ինքս անցել եմ դրա միջով «Ինտերում»՝ բարդ իրավիճակներում։ Ինձ վերաբերվում էին երեխայի պես, թեև ես այդպիսին չէի։ Ես պատրաստ էի ավարտել կարիերաս։
Լիովին չեմ հասկանում այսպիսի իրավիճակները։ Պարզ զրույցը կարող է կանխել խնդիրները։ Ֆուտբոլիստի կյանքում տարբեր փուլեր կան։ Ճիշտ բան անելն այնքան հեշտ է, որքան սխալը։ Երբեմն սխալներ են արվում այնտեղ, որտեղ կարելի էր ամեն ինչ ճիշտ անել»,- հավելել է Ֆիգուն։
Fanat, Realmadrid.am
Հայերեն