1981 թ. մայիսի 27
Երկար ընդմիջումից հետո «Մադրիդը» հասնում է Եվրոպայի Գավաթի եզրափակիչ, որտեղ, այնուամենայնիվ, Վույադին Բոշկովի թիմը զիջում է ամենազոր «Լիվերպուլին»:
1982 թ. փետրվարի 11
Առաջին անգամ կիրառվում են վիդեովահանակները: «Ռեալ Մադրիդը» դառնում է առաջին թիմը, որի մարզադաշտում հայտնվում է այդ նորամուծությունը:
1983 թ. դեկտեմբերի 4
Ալֆրեդո Դի Ստեֆանոն Ռեալ է վերադառնում արդեն որպես մարզիչ և առաջին թիմ է հրավիրում «Կաստիլյայի» որոշ ֆուտբոլիստների: Այդ օրը Մուրսիայում իրենց դեբյուտն են նշում Մարտին Վասկեսն ու Մանուել Սանչիսը: Վերջինս դառնում է «Բլանկոների» միակ ու հաղթական գոլի հեղինակը:
1984 թ. փետրվարի 5
Էմիլիո Բուտրագենյոն՝ Երկրորդ Դիվիզիոնի լավագույն ռմբարկուն, «Կադիսի» հետ հանդիպման ժամանակ իր նորամուտն է նշում առաջին թիմի կազմում: Նրա դեբյուտը կայացավ այնպես, ինչպես ընթացավ ամբողջ հետագա կարիերան.նա խփում է երկու գոլ ու հաղթանակ բերում իր թիմին: Մադրիդյան «Ռեալի» շարքերում հայտնվում է նոր ապագա լեգենդ:
1984 թ. հուլիսի 17
Նոր խաղաշրջանի շնորհանդեսի օրը: Ամարո Ամանսիոն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում շարունակում է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի սկսած աշխատանքը և առաջին թիմ է հրավիրում դուբլի հերթական ֆուտբոլիստին՝ Միչելին: Հանրահատ «Բուիտրե Հնգյակը» ստանում է իր վերջնական տեսքը և դա նշանակում է, որ սկսվում է մադրիդյան «Ռեալի» հաջողությունների նոր էտապը:
1985 թ. մայիսի 22
«Ռեալ Մադրիդը» նվաճում է ակումբի պատմության մեջ ՈՒԵՖԱ-յի առաջին Գավաթը: «Բուիտրե Հնգյակի» երիտասարդ ֆուտբոլիստները հաջող կերպով լրացնում են ակումբի այնպիսի վետերաններին, ինչպիսիք են Գալյեգոն, Խուանիտոն, Վալդանոն և Սանտիլյանան: «Մադրիդում» հայտնվում է ակումբի պատմության մեջ ամենալավ թիմերից մեկը:
1985 թ. մայիսի 24
Ռամոն Մենդոսան դառնում է ակումբի նախագահ: Նրա գալով սկսվում է սպորտային խաշոր հաջողությունների ու ակումբի սոցիալական կյանքում մեծ փոփոխությունների նոր շրջանը:
1986 թ. մարտի 23
Առաջնության ավարտից չորս շրջան առաջ «Ռեալ Մադրիդը» դառնում է երկրի չեմպիոն: Օրինակելի խաղաշրջան, որը ամրապնդվում է ՈՒԵՖԱ-յի Գավաթի եզրափակչում «Կյոլնի» նկատմամբ տարած հաղթանակով:
1988 թ. ապրիլի 20
Արաքայական ակումբը շարունակում է հաղթանակներ տանել երկրի առաջնությունում, սակայն Եվրոպայի Գավաթը նվաճելը մադրիդցիների մոտ չի ստացվում: «Նապոլիի», «Պորտոյի» և «Բավարիայի» մակարդակի ակումբների նկատմամբ տարած հաղթանակներից հետո, կիսաեզրափակչում «Ռեալը» զիջում է հոլանդական «Էնդհովենին»՝ մրցաշարի ապագա հաղթողին: Այդ օրը բախտը պարզապես երես էր թեքել «բլանկոներից», որոնք, հաղթանակի դեպքում եզրափակիչ դուրս գալով, բոլոր մասնագետների համոզմամբ, անպայման կնվաճեին Չեմպիոնների Գավաթը:
1990 թվական
Ակումբում հայտնվում է «լիարժեք» փոխարինող կազմ՝ «Կաստիլյային» փոխարինելու է գալիս «Ռեալ Մադրիդ - Բ»:
1990 թ. մայիսի 6
Ավարտվում է հերթական հաղթական խաղաշրջանը: «Ռեալ Մադրիդը» հինգերորդ անգամ անընդմեջ դառնում է Լա Լիգայի չեմպիոն և նոր ռեկորդ է սահմանում. 38 խաղում՝ 107 գնդակ:
1991 թ. ապրիլի 14
Ռամոն Մենդոսան նախագահական ընտրություններում հաղթում է Ալֆոնսո Ուսիուին և երկարացնում իր նախագահական լիազորությունների ժամկետը:
1992 թ. մարտի 6
«Ռեալ Մադրիդի» 90 տարեկան է: Արդեն հեռու անցյալում է այն օրը, երբ 1902 թվականի մարտի 6-ին նախաձեռնող մադրիդցիների մի խումբ հիմնեց «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը: 90 տարի՝ 32872 օր, որի ընթացքում միշտ գերակշռել է ուրախությունը:
1992 թ. ապրիլի 2
Համաշխարհային ֆուտբոլը և ողջ մադրիդիզմը ողբում է ակումբի հանճարեղ ֆուտբոլիստի՝ Խուան Գոմես «Խուանիտոյի» կորուստը: Նա զոհվեց ավտովթարից, երբ «Սանտյագո Բեռնաբեույում» տեղի ունեցած «Ռեալ Մադրիդ» - «Տերինո» խաղից հետո վերադառնում էր Մերինդա:
1993 թ. հունիսի 26
«Ռեալ Մադրիդը» «Սարգոսայի» հետ խաղում նվաճում է իր 17-րդ Իսպանիայի Գավաթը: Գոլերի հեղինակ են դառնում Էմիլիո Բուտրագենյոն ու Միկել Լասան:
1994 թ. մայիսի 7
Ավարտվում են «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի ընդլայնման աշխատանքները. վերին տրիբունաների վրա բացվում են նոր սեկտորներ: Այդ երեկո «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» խաղին հետևում է 106 500 հանդիսական:
1994 թ. մայիսի 25
«Ռեալ Մադրիդը» «Բոկա Խունիորսի» նկատմամբ 4:3 ընդհանուր հաշվով տարած հաղթանակից հետո դառնում է Իբերիայի I Գավաթի չեմպիոնը: Առաջին խաղում, որ տեղի էր ունենում «Սանտյագո Բեռնաբեույում» մադրիդցիները ավելի ուժեղ են գտնվում արգենտինացիներից՝ 3:1, իսկ պատասխան խաղում հաղթանակ են տանում արդեն Բուենոս - Այրեսի ֆուբոլիստները՝ 2:1:
1994 թ. հուլիսի 1
Թիմի գլխավոր մարզիչն է դառնում Խորխե Վալդանոն: Արգենտինացին վերադառնում է Մադրիդ այն բանից հետո, երբ՝ գլխավորելով «Տեներիֆեն», զրկել էր «Մադրիդին» Իսպանիայի չեմպիոնի երկու կոչումից: Վալդանոյի հետ միասին ակումբ են տեղափոխվում Ֆերնանդո Ռեդոնդոն, Միքայել Լաուդրուպը, Խոսե Էմիլիո Ամավիսկան, Կիկե Ֆլորեսն ու Սանտյագո Կանիսարեսը:
1995 . հունվարի 7
«Դարի խաղ» անունը ստացած պատմական հանդիպման ժամանակ «Ռեալ Մադրիդը» Վալդանոյի գլխավորությամբ «Սանտյագո Բեռնաբեույում» հողին է հավասարեցնում «Բարսելոնային», որն այդ ժամանակ մարզում էր Իոհան Կրոյֆը: Չիլիացի հարձակվող Իվան Սամորանոն դառնում է հեթ-տրիկի հեղինակ:
1995 թ. փետրվարի 19
Ռամոն Մենդոսան վերընտրվում է «Ռեալի» նախագահի պաշտոնում: Մենդոսան 698 ձայնով առաջ է անցնում Ֆլորենտինո Պերեսից, որը հայտնվում է երկրորդ տեղում: Երրորդ տեղը բաժին է ընկնում նահագահական աթոռի մեկ այլ հավակնորդի՝ Սանտյագո Գոմես Պինտադոյին:
1995 թ. մարտի 28
Մադրիդում հանդիպում են «Բենֆիկայի» նախագահ Մանուել Դալմաչուն, «Յուվենտուսի» ներկայացուցիչ Ռոբերտո Բետեգին, «Միլանի» ներկայացուցիչ Ադրիանո Գալիանին ու «Ռեալի» նախագահ Ռամոն Մենդոսան: Հանդիպման արդյունքում ստեղծվում է Եվրոպայի Չեմպիոն ակումբների Ասոցիացիան. դրվում է ամագա G-14-ի հիմքը:
1995 թ. հունիսի 18
Հնգամյա դադարից հետո «Սանտյագո Բառնաբեու» մարզադաշտը կրկին մեծ շուքով նշում է թիմի հաղթանակը Լա Լիգայում: Մադրիդցիների ավագ Մանուել Սանչիսին գավաթը հանձնում է Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը:
1995 թ. նոյեմբերի 20
Ռամոն Մենդոսայի հրաժարականից հետո մադրիդյան «Ռեալի» նախագահ է հռչակվում Լորենսո Սանսը:
1996 թ. հուլիսի 1
«Մադրիդ» է գալիս իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելլոն: Նրա հետ միասին ակումբ են տեղափոխվում հարավսլավացի Պրեդրագ Միյատովիչը, խորվատ Դավոր Շուկերը, հոլանդացի Կլարենս Զեեդորֆը, բրազիլացի Ռոբերտո Կարլոսը, իտալացի Կրիստիան Պանուչին և գերմանացի Բոդո Իլգները:
1997 թ. փետրվարի 2
Կյանքից հեռանում է Ռայմունդո Սապորտան՝ մադրիդյան սպորտի վերջին հիսուն տարիների ու մադրիդիզմի պատմության մեջ ամենակարևոր մարդկանցից մեկը, ՖԻՖԱ-յի փոխնահագահը, «Ռեալի» Պատվավոր նախագահն ու դոն Սանտյագո Բեռնաբեույի «աջ ձեռքը»:
1997 թ. հունիսի 1
Մադրիդյան «Ռեալը» «Էկստրեմադուրայի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակով 5:0, տոնում է Լա Լիգայում իր երկու հազարերորդ խաղը և սեփական հարկի տակ ունեցած հազարերորդ հանդիպումը:
1997 թ. հունիսի 12
«Ռեալ Մադրիդը» 27-րդ անգամ դառնում է Իսպանիայի չեմպիոն:
1997 թ. օգոստոսի 23
«Բարսելոնայի» հետ անցկացրած նշանակալից խաղում մադրիդյան «Ռեալը» նվաճում է Իսպանիայի իր հինգերորդ Սուպերգավաթը: Առաջին խաղում կրած պարտությունից հետո՝ 1:3, «Սանտյագո Բեռնաբեույում» «Ռեալը» ջախջախում է կատալաններին 4:1 հաշվով:
1997 թ. դեկտեմբերի 14
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի հիսուն ամյակին նվիրված տոնախմբություններ: Այս առիթով մարզադաշտի պատերի ներսում տարբեր թեմատիկ ուղղություններով ցուցահանդես է բացվում:
1998 թ. հունվարի 12
ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդը» անվանում է Պատմության մեջ Լավագույն Ակումբ: Իսկ Ալֆրեդո Դի Ստեֆանոն ու Ֆերենց Պուշկաշը մտնում են ամբողջ պատմության ընթացքում լավագուն ֆուտբոլիստների տասնյակի մեջ, ընդ որում, Դի Ստեֆանոն գլխավորում է այդ ցուցակը:
1998 թ. մայիսի 20
«Յուվենտուսի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո մադրիդյան «Ռեալը» դառնում է Եվրոպայի յոթակի գավաթակիր: Միակ գոլը «Ամստերդամ Արենա» մարզադաշտում խփում է Պրեդրագ Միյատովիչը:
1998 թ. դեկտեմբերի 1
«Ռեալ Մադրիդը» Տոկիոյում «Էստադյո Օլիմպիկո» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթելով բրազիլական «Վասկո Դա Գամային», նվաճում է իր երկրորդ Միջմայրցամաքային գավաթը : Մադրիդցիների գոլերի հեղինակ են դառնում Ռաուլն ու Ռոբերտո Կարլոսը, որը քիչ էր մնում պարռեր բրազիլական գոլքիպերի պաշտպանած դարպասի ցանցը:
1999 թ. նոյեմբերի 17
Մարզիչ Ջոն Տոշակի հեռացումից հետո առաջին թիմը գլխավորում է Վիսենտե Դել Բոսկեն՝ մի մարդ, որ արդեն հմտացել էր Կանտերայի հետ աշխատելու գործի մեջ:
2000 թ. մայիսի 24
Մադրիդյան «Ռեալի» թագարանը համալրվում է Չեմպիոնների ութերորդ Գավաթով: Եզրափակչում, որը անց կացվեց ֆրանսիական «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, Արքայական ակումբը խոշոր հաղթանակ է տանում «Վալենսիայի» նկատմամբ՝ 3:0: Գոլերը գրանցվում են Մորյենտեսի, Մակմանամանի և Ռաուլի հաշվին:
2000 թ. հունիսի 16
Հերթական նախագահական ընտրություններից հետո՝ մադրիդյան «Ռեալի» ղեկին է կանգնում Ֆլորենտինո Պերեսը: Ընտրություններում ակումբի «սոսյոսների» ակտիվ մասնակցություն է գրանցվում: Թեկնածուները երկուսն էին՝ Ֆլորենտինո Պերեսն ու Լորենսո Սանսը:
2000 թ. նոյեմբերի 5
Ակումբի Անդամների Գլխավոր Ասամբլեան վավերացնում է Ակումբի Ղեկավարության ու անձամբ Ֆլորենտինո Պերեսի առաջարկը՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն դառնում է մադրիդյան «Ռեալի» Պատվավոր նախագահ:
2000 թ. դեկտեմբերի 23
ՖԻՖԱ-ն մադրիդյան «Ռեալն» անվանում է XX դարի Լավագույն Ակումբ: Ֆլորենտինո Պերեսին ու Ալֆրեդո Դի Ստեֆանոյին այդ պարգևը հանձնում է ՖԻՖԱ-յի նախագահ Յոզեֆ Բլատերը:
N | Թիմ | Խ | Գ | Մ |
1 |
![]() |
28 | 82 : 28 | 63 |
2 |
![]() |
28 | 62 : 29 | 60 |
3 |
![]() |
28 | 48 : 25 | 56 |
4 |
![]() |
28 | 46 : 24 | 52 |
5 |
![]() |
27 | 49 : 38 | 44 |
6 |
![]() |
28 | 38 : 35 | 44 |
7 |
![]() |
28 | 28 : 34 | 40 |
8 |
![]() |
28 | 41 : 41 | 39 |
9 |
![]() |
28 | 31 : 31 | 37 |
10 |
![]() |
28 | 32 : 37 | 36 |