Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը
Պատմությունը տարեթվերով 1961-1980

1961 թմարտի 12

«Մադրիդը» հերթական անգամ հաղթանակ է տանում Իսպանիայի առաջնությունումՄինչ այդ ոչ մի իսպանական ակումբ նման ռեկորդների չէր հասելՄադրիդցիները հաղթեցին անցկացրած եռեսուն խաղից քսանչորսում՝ չեմպիոնի կոչումը նվաճելով առաջնության ավարտից հինգ շրջան առաջՖերենց Պուշկաշը խփելով 27 գնդակ դառնում է առաջնության լավագույն ռմբարկու: «Copa de la Liga» մրցաշարը շարունակում է մնալ մադրիդյան «Ռեալի» սեփականությունը:

1962 թմայիսի 2
Ինչպիսի՜ խաբեություն: «Բենֆիկան» հաղթում է «Ռեալ Մադրիդին» Եվրոպայի Գավաթի եզրափակչումերբ բոլոր հանգամանքները խոսում էին իսպանական թիմի օգտինԴա ակումբի ամենացավալի օրերից մեկն էր՝ ոչ այնքան պարտությանորքան ամբողջ 90 րոպեի ընթացքում թիմին հետապնդող ճակատագրական անհաջողության պատճառով:

1962 թհուլիսի 8
Գավաթի եզրափակչում «Ռեալը» հաղթանակ է տանում «Սեվիլիայի» նկատմամբ 2:1 հաշվով: «Մադրիդը» մի խաղարջանի ընթացքում դառնում է Իսպանիայի չեմպիոն և տիրում է Իսպանիայի Գավաթին:

1963 թմայիսի 18

Բացվում է «Սյուդադ Դեպորտիվա» սպորտային համալիրըորտեղ պետք է «աճեցվեն» մադրիդյան «Ռեալի» ապագա աստղերը:

1963 թօգոստոսի 20

Հարավային Ամերիկայով ունեցած շրջագայության ժամանակ Վենեսուելայում առևանգվում է Ալֆրեդո դի ՍտեֆանոնԱյս նորությունը արագ տարածվում է ամբողջ աշխարհով մեկ և լուրջ վախեցնում այդ իրադարձություննրի ընթացքին հետևող մարդկանցԱյնուամենայնիվայդ պատմությունը շատ շուտ լուծում ստացավ և երկու օր հետո արդեն Դի Ստեֆանոն ազատ արձակվեց:

1965 թապրիլի 18
«Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի առաջնության չեմպիոնի իր հինգերորդ անընդմեջ կոչումըԴա իրականանում է առաջին «ye-ye»-ների՝ ԳրոսսոյիՊարրիիՍանչիսիԶոկոյիԱմանսիոյիՎելասկեսիԲետանկորտիԴե ՖելիպեիՄորոլյոնայի և այլնջանքերի շնորհիվ:

1966 թմայիսի 11

«Los ye-yes»-ները նվաճում են ԵվրոպանԱյդ հրաշալի թիմըոր հանդիսանում էր երիտասարդության և փորձի միաձուլումԵվրոպայի գավաթի եզրափակչում պարտության է մատնում բելգրադյան «Պարտիզանին» և նվաճում է Չեմպիոնների իր վեցերորդ Գավաթը:

1967 թմայիսի 7
Ակումբըերկրպագուներն ու աշխարհի ողջ ֆուտբոլային հանրությունը ֆուտբոլից ճանապարհ է դնում աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Ալֆրեդո դի ՍտեֆանոինՆրա անունը ընդմիշտ կմնա կապված Արքայական ակումբի հետ:

1971 թմայիսի 21
Ռեկոպայի երկրորդ եզրափակիչ խաղըորին «Ռեալը» մանսակցում է իր պատմության մեջ առաջին անգամԱկումբը 2:1 հաշվով հաղթանակ է տանում «Չելսիի» նկատմամբՄեծն Ֆրանսիսկո Խենտոյի համար այս խաղը, 18-ամյա հաջողությամբ ու համբավով լի սպորտային ճանապարհից հետոդառնում է վերջինը:

1972 թ.
«Կաստիլյա» ակումբը մադրիդյան «Ռեալի» ֆիլիալի «պաշտոնում» փոխարինում է «Պլյուս Ուլտրա» ակումբին:

1974 թհունիսի 29
Իսպանիայի Գավաթում «Ռեալը» 4:0 հաշվով ջախջախում է «Բարսելոնային», որը համարվում էր մրցաշարի ֆավորիտըԱյդ ժամանակ ակումբը ղեկավարում էր Լուիս ՄոլովնինՆա փախարինեց Միգել Մունյոսինորն ակումբում անց էր կացրել 25 տարիդրանցից 13-ը՝ գլխավոր մարզիչի պաշտոնում:

1975 թսեպտեմբերի 3
Մեծն Ամանսիո Ամառոյին նվիրված խաղում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթանակ է տանում «Պենյարոլի» նակատմամբ:

1975 թնոյեմբերի 5
Այդ ժամանակ անց կացրած խաղերից դժվար է առանձնացնել մեկըայնուամենայնիվանգլիական «Դերբի Կաունտիի» հետ խաղը իրավասորոն համարվում է ամենահիշարժաններից ու մեծագույններից մեկը: «Ռեալը» Անգլիայում՝ Եվրոպայի Գավաթի շրջանակներում 1:4 հաշվով պարտվում է «Դերբիին», սակայն իր դաշտում պատասխան հանդիպման ժամանակ ոչ միայն հետ է վերադարձնում պարտվածըայլ նաև ընդհանուր հաղթանակ է տանում 5:1 հաշվովԱյդ խաղում իր վերջին գոլն է խփում այդ ժամանակների մեծագույն գոլեոդորներից մեկը՝ Կարլոս Սանտիլյանան:

1977 թմարտի 17

Հայտնի է դառնում մադրիդյան «Ռեալի» 75-ամյակին նվիրված միջոցառումների ցանկըՄադրիդը և ամբողջ Իսպանիան պատրաստվում են Արքայական ակումբի կյանքի առաջին 75 տարիներին նվիրված մեծ տոնախմբությանը:

1977 թապրիլի 29
Մադրիդյան «Ռեալը» իր շարքերն է ընդունում գերմանացի Ուլտրիխ Շտիլկեինորը ակումբ է գալիս հանճարեղ Խուանիտոյից մի քանի օր հետոերկու տարբեր ֆուտբոլիստֆուտբոլի երկու տարբեր մոտեցում ու ընկալումմադրիդյան երկրպագուների երկու կուռք:

1978 թհունիսի 2

Ողբերգական օր համաշխարհային ֆուտբոլի համարՄահանում է դոն Սանտյագո Բեռնաբեունորը նախագահել էր մադրիդյան «Ռեալը» 35 տարիների ընթացքումՄի մարդորի անվան հետ են կապված քսաներորդ դարի կարևորագույն ձեռքբերումներըՄեզանից հեռացավ իմաստությունըկենսական ուժըհավատարմությունն ու մադրիդյան ֆուտբոլի պատմության մեծագույն լեգենդըԴոն Սանտյագո Բեռնաբեուն այնքան էր կապված մադրիդյան «Ռեալի» հետոր թվում էր թե նրա հեռանալով ակումբի կյանքը կդադարի և կավարտվի առանց փորձառուսիրելի ու իմաստուն Հոր...

1978 թսեպտեմբերի 3
Լուիս դե Կարլոսը համաձայնվում է գլխավորել ակումբը՝ Դոն Սանտյագո Բեռնաբեուի մահվան հետ կապված շատ բարդ անցումային շրջանում:

1979 թօգոստոսի 31

Անց է կացվում Սանտյագո Բեռնաբեուի Գավաթի առաջին խաղարկությունըՄրցաշարին մասնակցում են եվրոպական ֆուտբոլի չորս հսկաներ՝ «Ռեալ Մադրիդը», «Այաքսը», «Մյունխենի Բավարիան» և «Միլանը»:

1980 թհունիսի 4

Իսպանիայի Գավաթի անսովոր ու անկրկնելի եզրափակիչ. «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում Գավաթը իրար մեջ խաղարկում են «Ռեալ Մադրիդն» ու «Կաստիլյան»: Առաջին թիմի ու ֆիլիալի մենամարտը ավարտվում է «ավագների» հաղթանակով՝ 6:1: Այս խաղի արդյունքը այնքան կարևոր չէրինչքան հենց ինքն իրադարձությունըիսկ երկրպագուներըորոնք այդպես էլ չկարողացան կողմնորոշվել, «Ռեալներից» ո՞ր մեկին երկրպագելվանկարկում էին «Castilla, Real Madrid! Castilla, Real Madrid!».

N Թիմ Խ Գ Մ
1 Բարսելոնա 13 40 : 12 33
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 12 25 : 11 27
3 Ատլետիկո Մադրիդ 13 19 : 7 26
4 Վիլյառեալ 12 23 : 19 24
5 Օսասունա 13 17 : 20 21
6 Բետիս 13 14 : 12 20
7 Ատլետիկ Բիլբաո 13 19 : 13 20
8 Ժիրոնա 13 16 : 17 18
9 Ռեալ Սոսիեդադ 13 11 : 10 18
10 Մալյորկա 13 10 : 10 18